Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Շվեյցարիան ստուգում է իր բանկերը՝ կապված կոռուպցիոն հետաքննության հետ

1189
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ., 16:40
Շվեյցարիան ստուգում է իր բանկերը՝ կապված կոռուպցիոն հետաքննության հետ

Շվեյցարիայի իշխանություններն սկսել են ստուգել երկրի մի շարք բանկեր՝ կապված PDVSA-ի (Petróleos de Venezuela, Sociedad Anonima՝ Վենեսուելայի պետական նավթագազային ընկերություն) կոռուպցիոն գործի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Globovision-ին:

Շվեյցարիայի ֆինանսական շուկայի վերահսկողության վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ շփման մեջ է գտնվում PDVSA-ի գործով տարբեր բանկերի հետ:

Նաև ուսումնասիրվում է, թե ինչ կերպ են կիրառվում երկրի նորմերն՝ ուղղված կոռուպցիայի կանխմանը:

Շվեյցարիայում հրաժարվել են բացահայտել բանկերի անունները, սակայն Tages-Anzeiger պարբերականի տեղեկությունների համաձայն, խոսքը Credit Suisse-ի մասին է: Պարբերականը պնդում է, որ Վենեսուելայի էներգետիկայի նախկին նախարար Ներվիս Վիլյալոբոսը որպես կաշառք միլիոնավոր դոլարներ է ստացել՝ արտոնագրերի տրամադրման դիմաց:

Ավելի վաղ Շվեյցարիան ԱՄՆ-ին 51 միլիոն դոլար է փոխանցել, որոնք սառեցվել էին՝ կապված ԱՄՆ-ում PDVSA-ի կոռուպցիոն հետաքննության հետ: