Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բարսեղյանն այն մարդը չէ, որ իրեն նման արարք թույլ տա». ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողներն՝ ի պաշտպանություն սկանդալի մեջ ներքաշված փոխդեկանի

568
Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ., 15:35
«Բարսեղյանն այն մարդը չէ, որ իրեն նման արարք թույլ տա». ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողներն՝ ի պաշտպանություն սկանդալի մեջ ներքաշված փոխդեկանի

ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանի աշխատասենյակում, ինչպես հայտնել էինք, ծեծկռտուք էր տեղի ունեցել փետրվարի 16-ին: Ծեծի էր ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը ուսանողուհուն արված անպարկեշտ առաջարկն է եղել, որը Բարսեղյանը ավելի ուշ հերքել էր: Այսօր այսօր՝ փետրվարի 21-ին, ԵՊՀ-ի դիմաց մի խումբ ուսանողներ ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանւթյուն փոխդեկանի: Նրանք վստահ ենմ որ Բարսեղյանն այն մարդը չէ, որ իրեն նման արարք թույլ տա, իսկ աղջիկն, ում նկատմամբ իբրև թե անպարկեշտ վերաբերմունք է դրսևորվել, բազմիցս հերքել է այդ լուրերը:

«Շուտով դեկանի ընտրություններ են, ու քանի որ գլխավոր հավակնորդը փոխդեկանն է, նրան են կպնում: Ըստ լուրերի՝ մի քանի տղաներ աղջկա պատիվը բարձր պահելու համար գնացել են, իբր, Բարսեղյանին ծեծել են: Բայց այդ աղջիկը մի քանի տեղ գրել է, որ Բարսեղյանն ինձ ոչինչ չի արել,- ասել է ակցիայի նախաձեռնող ուսանողուհիներից մեկը: Մենք հիմա ընկեր Բարսեղյանի խնդրանքով դադարեցնում ենք ակցիան, բայց եթե պետք լինի, եթե տեսնենք, որ նրա դեմ ինչ-որ նոր բաներ են լինում, մենք նորից կշարունակենք»: