Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ն հաշվարկել է պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի պաշտպանական համակարգի կորուստները

2850
Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ., 10:45
ԱՄՆ-ն հաշվարկել է պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի պաշտպանական համակարգի կորուստները

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում Ռուսաստանի պաշտպանական-արտադրական համակարգի կորուստները կազմել են միլիարդավոր դոլարներ, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք կարծում ենք, որ կարողացել ենք կասեցնել ավելի քան 3 միլիարդ դոլարի գործարք: Նման գործարքների դադարեցումն, ըստ էության, պատիժ է: Ինչո՞ւ: Քանի որ դա նշանակում է, որ ավելի քիչ գումար է գնում ռուսական բյուջե: Այդպիսով, դա կարելի է հաջողություն համարել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու գործում»,- ասել է Նոյերթը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանի հետ գործնական շփումների նվազեցման, հատկապես՝ պաշտպանական-արտադրական ոլորտում, հանձնարարական են ստացել: