Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանն այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց». Գ. Սուրենյանը՝ Եվրոպայում սաստիկ սառնամանիքների մասին

464
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ., 11:00
«Հայաստանն այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց». Գ. Սուրենյանը՝ Եվրոպայում սաստիկ սառնամանիքների մասին

Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա, հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։
Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։