Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Աշխարհում ուսուցանվող մասնագիտությունների մեծ մասն առաջիկա 7 տարիների ընթացքում կարող է գոյություն չունենալ». ԿԳ նախարար

466
Երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ., 12:40
«Աշխարհում ուսուցանվող մասնագիտությունների մեծ մասն առաջիկա 7 տարիների ընթացքում կարող է գոյություն չունենալ». ԿԳ նախարար

«ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ տարիների մտերմության, համագործակցության փորձ ունեմ: Վստահ եմ, որ եթե նա դարձավ ՀՀ նախագահ, մեր երկիրը շահելու է: Նա մարդ է, ով ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական: Ես ՀՅԴ-ի հետ մասնակցել եմ նրա հետ հանդիպմանն ու խոսել ենք նաև կրթության մասին: Մենք եկել ենք որակական մի աստիճանի, որ պետք է ձևը լուծվի բովանդակությամբ: Աշխարհում կրթական համակարգը որոնումների մեջ է: Այն մասնագիտությունները, որ հիմա ուսուցանվում են աշխարհում, հաշվել են, որ նրանցից մեծ մասն առաջիկա 7-8 տարիների ընթացքում կարող է գոյություն չունենալ»,- ասել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ նախարարության 2017 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ: «Հայաստանի շանսը ո՞րն է. պարոն Սարգսյանը գիտության թանգարանի գաղափարի կրողն է ու կարող է օգտակար լինել քեմբրիջյան իր փորձով»,- հավելել է նախարարը: