Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Քեմերոն Դիասն առաջին անգամ հղիացել է բժշկական միջամտությունից հետո. ԶԼՄ-ներ

535
Երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ., 00:05
Քեմերոն Դիասն առաջին անգամ հղիացել է բժշկական միջամտությունից հետո. ԶԼՄ-ներ

Արդեն մի քանի օր է՝ արևմտյան մամուլը գրում է ուրախալի մի լուրի մասին՝ 45-ամյա հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը վերջապես հղի է:

Դերասանուհու հղիության լուրը հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրն, ով նշել է, որ բժշկական միջամտությունից հետո Քեմերոնը հղի է ու շատ երջանիկ:

Մինչ 2014թ.-ը Դիասին էին վերագրում ամենահայտնի արվեստագետների հետ սիրավեպեր, բայց ամենից հիշվողը կանանց սիրելի Բրեդ Փիթի հետ սիրավեպն էր։ Սակայն իրական երջանկությունը Դիասին ժպտաց 2014 թվականին, երբ ամուսնացավ երաժիշտ Բենժի Մեդենի հետ։ Դիասի ամուսնության մասին նորությունը ցնցել էր Հոլիվուդը. նախկինում նա հայտարարում էր, որ չի պատկերացնում իրեն ամուսնացած կնոջ կամ էլ մոր կարգավիճակում:
Ամուսնությունից որոշ ժամանակ անց The National Enquirer ամսագրին նրանց մոտ աղբյուրը հայտնել էր հետևյալը․ «Քեմերոնը և Բենջին ցանկանում են երեխա ունենալ այն պահից ի վեր, ինչ միմյանց հավատարմության երդում են տվել: Քեմերոնը չափազանց ճնշված է, քանի որ ոչ մի կերպ չի կարողանում հղիանալ»։ 2017-ի դեկտեմբերին մամուլում լուրեր տարածվեցին, թե երջանիկ զույգը պատրաստ է երեխա որդեգրել, իսկ ահա 2 ամիս անց՝ 2018-ի փետրվարին, պապարացիները լուսանկարեցին Դիասին կլորացած փորով՝ պնդելով, որ ճիշտ էին նրա հղիության շուրջ ասեկոսեները: