Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին Խնկո Ապոր անվանազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացվի Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույսեն տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումներըվերամշակված տարբերակով: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար: Նշենք, որ ներկայացվելու է ժողովածուների երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն: Գրքի մեջ ընգրկված են հետևյալ հեքիաթները՝ «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «Ուլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», «Տերն ու ծառան»: Նշենք, որ փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է: Այդ օրը Հայաստանում նշվում է նաև գիրք նվիրելու օրը: |
«Չկարողացանք տեղական իշխանություններից ստանալ անհրաժեշտ հավանությունը». մանկական երկաթուղին չի վերակառուցվի
198110.04.2024, 23:36Մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղին․ ԱՆ
216327.03.2024, 23:48«Որտե՞ղ են պետական մարմինները. լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»․ Զառա Հովհաննիսյան
273214.03.2024, 09:48Ծնվել է վանաձորցի ընտանիքի 12-րդ երեխան
26805.03.2024, 11:00Mickey Mouse Funhouse-ը կցուցադրի Վարդավառի տոնին նվիրված դրվագ (տեսանյութ)
148529.02.2024, 22:36Վահագն Դավթյանը՝ «օղակներ» վարժության բրոնզե մեդալակիր
23624.02.2024, 21:24