Հայտնի են «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անունները
«Դեպի Եվրոտեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Փետրվարի 19-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում, հեռուստադիտողները կկարողանան հետևել առաջին կիսաեզրափակիչ համերգին: Այդ օրը ելույթ կունենան Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը: «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ հանդես կգան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը: Եզրափակիչ փուլում՝ փետրվարի 25-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կմրցեն այն տասը մասնակիցները, որոնք կընտրվեն հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի՝ 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում: Հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրոտեսիլ 2018»-ին: |
Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են
13021.04.2024, 15:18Պոնչը և Տոման ամուսնացել են
207512.04.2024, 18:18«Լադանիվայի» «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում (տեսանյութ)
207012.04.2024, 16:24Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները (տեսանյութ)
176110.04.2024, 11:00«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
20204.04.2024, 14:18Սևակ Ամրոյանը հայր է դարձել (լուսանկար)
105531.03.2024, 15:00