Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կառավարությունը մերժեց «Ելք»-ի նախագիծը. հարկային դրույքաչափերի վերադարձ չի լինի

361
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ., 12:15
Կառավարությունը մերժեց «Ելք»-ի նախագիծը. հարկային դրույքաչափերի վերադարձ չի լինի

««Ելք» խմբակցությունն օրինագիծ է ներկայացրել, առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, վերականգնել բենզինի ու սեղմած գազի նախկին դրույքաչափերը: Առաջարկվում է նաև եկամտային հարկում փոփոխություն»,- Կառավարության այսօրվա նիստում ընդդիմադիր խմբակցության առաջարկը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա ասաց, որ թեման շատ է քննարկվել, ու երբ Հարկային օրենսգիրքը փոփոխության էին ենթարկում, համարձակ քայլերի գնացին, որպեսզի տնտեսվարողների համար բարենպաստ միջավայր լինի: «Եթե ունենք երկընտրանք՝ արտադրությո՞ւնը հարկել, թե՞ սպառումը, միջազգային փորձը տանում է նրան, ով ավելի արդյունավետ էր գնալ սպառման հարկման ուղղությամբ: Եթե ակցիզային հարկի դրույքաչափը վերանայվի, ապա բյուջեում եկամուտների պակաս կլինի...»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ թանկացումների թեմայով «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստը փետրվարի 16-ին է: