Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Վերականգնվել է Թութանհամոնի մոր՝ «Կրտսեր լեդի»-ի դեմքը

9315
Կիրակի, 18 փետրվարի, 2018 թ., 13:10
Վերականգնվել է Թութանհամոնի մոր՝ «Կրտսեր լեդի»-ի դեմքը

Բրիստոլի համալսարանի մի խումբ հնագետներ վերստեղծել են «Կրտսեր լեդի» անվամբ կնոջ դեմքը, ում շատերը նույնականացնում են Նեֆերտիտի թագուհու հետ: Նրա մումիան հայտնաբերվել է 1898 թվականին Արքաների հովտի KV35 դամբարանում: Որոշ մասնագետներ կարծում են, թե նա եղել է Թութանհամոն փարավոնի մայրը:

Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մասնագետներն ստացել են խիստ վնասված մումիայի եռաչափ պատճենը, ինչից հետո անցել են վերականգնման աշխատանքներին: Այս ամենի վրա ծախսվել է 500 ժամ, իսկ զարդերը պատրաստել են Dior-ի մասնագետները: Արդյունքը, սակայն, միանշանակ չի ընդունվել հնագիտական հանրության կողմից, ոմանք քննադատել են կիսանդրու դիմագծերն ու մաշկի գույնը:

Վերականգնվել է Թութանհամոնի մոր՝ «Կրտսեր լեդի»-ի դեմքը
Վերականգնվել է Թութանհամոնի մոր՝ «Կրտսեր լեդի»-ի դեմքը

2010 թվականին հրապարակվել էին «Կրտսեր լեդի»-ի ԴՆԹ հետազոտության տվյաները: Անալիզը պարզել էր, որ նա հանդիսանում է Թութանհամոնի կենսաբանական մայրը և նրա հոր՝ Էհնաթոնի քույրը: Ճիշտ է, որոշ մասնագետներ կասկածի տակ են առել այս հետազոտության արդյունքները: