Նորացված Range Rover Sport-ը հաղթահարել է 999 աստիճան՝ հասնելով «Երկնային դարպասներ»-ին
Land Rover ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես է Range Rover Sport P400e հիբրիդային արտաճանապարհային մեքենան հաղթահարում Չինաստանի Տյանմին լեռան հսկայական աստիճանավանդակը: Մեքենան կարողացել է բարձրանալ 999 աստիճան՝ հասնելով «Երկնային դարպասներ» կոչվող քարայրին: Ամենագնացը վարել է չին-նիդեռլանդացի արշավորդ Թուն Հոփինն, ով խոստովանել է, որ բազում մրցաշարերում է հաղթել, սակայն սա իր կյանքի ամենաբարդ փորձությունն էր: Range Rover Sport P400e-ն նախ անցել է լեռնային բարդ ու վտանգավոր ճանապարհ՝ բաղկացած 99 կտրուկ շրջադարձերից, ապա բարձրացել 999 խոշոր աստիճաններով, և այս ամենը՝ 22 րոպե 41 վայրկյանում: Range Rover Sport նորացված ամենագնացը ներկայացվել էր 2017-ի աշնանը: Դրա ուժային համակարգը բաղկացած է երկու լիտրանոց բենզինային տուրբո շարժիչից՝ 300 ձիաուժ և էլեկտրական շարժիչից՝ 114 ձիաուժ: 100 կմ/ժ-ին մեքենան հասնում է 6,7 վայրկյանում, առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժ: Մեկ էլեկտրալիցքով կարող է ընթանալ 50 կմ ճանապարհ: |
«Նայեք սրա թիկնազորին, առնվազն 30 մեքենա հաշվեցի»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
41817.04.2024, 16:06Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
98415.04.2024, 21:54Պայթել է Արշակունյաց պողոտայի արագաչափը (տեսանյութ)
198310.04.2024, 21:48Երթևեկության՝ փոփոխություն Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում
194610.04.2024, 21:24Տեղի կունենա պահանջարկ ունեցող համարանիշների նոր աճուրդ
134608.04.2024, 20:55Փոփոխություններ՝ տուգանային միավորների կիրառման վերաբերյալ (տեսանյութ)
15002.04.2024, 15:18