Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հայտնաբերվել է iPhone-ի պատմության մեջ ամենախոշոր արտահոսքը

2579
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ., 02:10
Հայտնաբերվել է iPhone-ի պատմության մեջ ամենախոշոր արտահոսքը

iBoot անվանմամբ iOS համակարգի կոդ է հայտնաբերվել: iBoot-ը գործընթաց է, որը ծանրաբեռնում է բջջային օպերացիոն համակարգը: Այն հայտնաբերվել է GitHub պլատֆորմում: Եվ չնայած այն նախատեսված է հնացած ОС iOS9.3-ի համար, տվյալ կոդի մեծ մասը կարող է գտնվել նաև ժամանակակից iOS 11-ի վրա, գրում է Motherboard-ը:

Նշվում է, որ GitHub-ում ֆայլերի մի մասը բացակայում է: Այդ իսկ պատճառով կոդի ամբողջական տարբերակն անհնար է վերականգնել: Սակայն, ըստ մասնագետների, ոչ լիարժեք տվյալների հետ կարելի է աշխատել և հայտնաբերել օպերացիոն համակարգի խոցելիությունը:

Հայտնի է, որ Apple ընկերությունը պատրաստ է խոցելիության հայտնաբերման համար մինչև 200 հազար դոլար վճարել: