Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ԱՐՑԱԽ.news լրատվականն սկսեց իր գործունեությունը

463
Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 16:50
ԱՐՑԱԽ.news լրատվականն սկսեց իր գործունեությունը

Առցանց լրատվության հայկական տիրույթում իր գործունեությունն է սկսել ԱՐՑԱԽ.news լրատվական գործակալությունը: Կայքի շնորհիվ ընթերցողները կարող են տեղեկանալ Արցախի կյանքի իրադարձային՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, սպորտային ու այլ ոլորտների կարևոր լուրերին:

Նորաստեղծ լրատվամիջոցի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ կայքը գտնվում է համաշխարհային .news տիրույթում: Կայքի պատասխանատուներից տեղեկանում ենք, որ «դրա հիմնական նպատակն Արցախում տեղի ունեցող իրադարձությունները համաշխարհային տիրույթում ներկայացնելն է, ինչը մինչ այժմ բավականին թերի է եղել: Ավելին, աշխարհը հեղեղված է ադրբեջանական և թուրքական բազմաթիվ կայքերով, որոնք միակողմանիորեն են ներկայացնում Արցախին վերաբերող իրադարձությունները:

ԱՐՑԱԽ.news-ն այս պահին գործում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, սակայն հետագայում գործելու է նաև ֆրանսերեն և իսպաներեն տարբերակներով:

Կայքը պատրաստված է ադապտացիոն տեխնոլոգիաներով և հեշտորեն հարմարվում է ինչպես համակարգչին, այնպես էլ՝ շարժական սարքերից օգտվող սարքերին և հարմարավետ է ընթերցման համար:
Կայքն ունի նաև իր պաշտոնական էջերը «Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Թվիթթեր», «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցերում:

Կայքին բաժանորդագրվելու համար կարող եք այցելել սոցցանցերում կայքի պաշտոնական էջեր և բաժանորդագրվել: