Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

422
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ., 19:15
Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել արտահերթ նիստ հրավիրելու նպատակով: «Ծառուկյան» խմբակցությունը միացել էր ստորագրահավաքին և անհրաժեշտ 27 ստորագրությունները հավաքվել էին: Օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխություններն են:

ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք կմասնակցեն այդ նիստին: