«Թուրքի կողմից իրականացվող Ցեղասպանությունը գտավ մեզ 100 տարի անց». Աֆրինի վերջին հայը
Հարութ Գևորգն Աֆրինի վերջին հայն է, գրում է քրդական Mezopotamyaajansi.com լրատվամիջոցը: Նա 61 տարեկան է, նրա ընտանիքը 1915-ի ցեղասպանության ժամանակ փախել է Էզազ, ապա Հալեպ, այնտեղից էլ՝ Աֆրին: Գևորգն, ով 4 երեխաներ ունի, այս քաղաքում դարբնությամբ ու առևտրով է զբաղվում: «Սա Սիրիայի միակ քաղաքն էր, որ պատերազմ չէր տեսել, այստեղ էին փախել մյուս քաղաքների բնակիչները: Եվ հիմա, հարյուր տարի անց, թուրքերի կողմից իրականացվող Ցեղասպանությունը գտել է մեզ Աֆրինում: Թուրքիան, ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա, սպանում է կանանց և երեխաներին: Բավական չէ՞, ինչքան անմեղ արյուն թափեցիք: Մենք պահանջում ենք, որ այս հարձակումներն ու պատերազմը դադարեցվեն: Թող բոլորը լսեն մեր ձայնը, մեր կոչն ուղղված է բոլոր ժողովուրդներին»,-խոսքը եզրափակել է Հարութ Գևորգը: Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանն արդեն 19 օր է ենթարկվում է Թուրքական զորքի հարձակումներին: Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որն ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկիչների դեմ պայքարելու քողի տակ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և՝ խաղաղ բնակչության դեմ՝ սպանելով տասնյակ երեխաների ու մեծահասակների: Աղբյուրը` mezopotamyaajansi.com |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54