Թեյի գույնով փոխարինված մեզի անալիզի պատմությունը՝ Հայաստանից մինչև ռուսական մամուլ
«Երկուշաբթի կվերսկսենք ուսումնասիրությունները»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանն՝ անդրադառնալով իր կողմից ԲԿ-ի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույնի հանձման աղմկահարույց դեպքին: Տեղեկացնենք, որ հիվանդանոցի տնօրենն աշխատակիցներին փորձելու նպատակով լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Նա խոստովանել է, որ այդ քայլին գնացել է հիմք ընդունելով բազմաթիվ բնակիչների բողոքները: Իսկ մինչ այդ հիվանդանոցի աշխատողները բազմիցիս զգուշացում են ստացել տնօրենի կողմից: Լաբորատորիայում 15 բուժաշխատող է աշխատում: Մեր թղթակցին Ն. Ավանեսյանն ասաց, որ դեպքից հետո նրանցից 8-ը, որոնք, ի դեպ, երկարամյա աշխատակիցներ են, ինքնակամ ազատման դիմում են գրել: «Այս պահին, դժբախտ դեպքի հետ կապված, դադարեցրել ենք ուսումնասիրությունները, 3-4 օրից կշարունակենք»,- նշեց տնօրենը: Մեր թղթակիցը կապ հաստատեց նաև Արարատի մարզպետարանի հետ: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքը ուսումնասիրման փուլում է: «Հանգամանորեն ամեն ինչ կպարզվի և կիրազեկվի»,- ասաց նա: Տեղեկացնենք, որ թեյի գույնով փոխարինված մեզի անալիզի պատմությանն անդրադարձել է նաև ռուսական մամուլը: |
Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
21609:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
476Երեկ, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
483Երեկ, 15:48«Տիմոշա» ՍՊԸ-ի արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
492Երեկ, 14:30Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում
359Երեկ, 13:06«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել
47415.04.2024, 15:06