Միևնույն առարկայի դասերն իրար չեն հաջորդի, դասամիջոցները կերկարեն. ԱՆ նոր հրամանը
Iravaban.net-ը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարությունը հրաման է ստորագրել, որով սահմանվել է դպրոցներում սովորողների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածությունը: Հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում: Դասացուցակը կազմվում է՝ հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո: Սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: |
««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
116Երեկ, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
121Երեկ, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
198012.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
198712.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
223911.04.2024, 23:24Անհեթեթ իրավիճակներ՝ Մաթեմյանների ընտանիքում. «Հրապարակ»
169510.04.2024, 09:24