Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Դուբայում կստեղծվի աշխարհի ամենախոշոր աղբամշակման գործարանը

2848
Ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ., 00:10
Դուբայում կստեղծվի աշխարհի ամենախոշոր աղբամշակման գործարանը

Դուբայի ղեկավարությունը ծրագրում է ստեղծել աշխարհի ամենախոշոր աղբամշակման գործարանը, որն աղբից էներգիա կարտադրի: Համաձայն ծրագրի՝ ամեն տարի գործարանը կվերամշակի 2 տոննա կոշտ թափոններ, ինչը կազմում է երկրում դեն նետվող ամբողջ աղբի 60%-ը: Գործարանի հզորությունը կկազմի 185 ՄՎտ: Այն կապահովի Դուբային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 2%-ը, կամ էլ՝ 120 հազար տնտեսությանն անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

Ներկայում աշարհի ամենահզոր աղբամշակման գործարանը համարվում է Չինաստանում գործող Շենչժենեն: Դուբայում 2020 թվականին շահագործման հանձնվելիք գործարանի հզորությունը 20 ՄՎտ-ով ավելին կլինի:

Նոր գործարանը կստեղծվի Վարսան նահանգում՝ 2 հա տարածքի վրա: Նախագիծն իրագործելու համար կներդրվեն տեղական ընկերությունների, ինչպես նաև բելգիական Besix Group-ի և շվեյցարական Hitachi Zosen-ի ներուժը:

Այն կարժենա 680 միլիոն դոլար:

Դուբայում կստեղծվի աշխարհի ամենախոշոր աղբամշակման գործարանը