Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պրոթեզավորման գերմանական կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը. հաշմանդամություն ունեցող անձինք բողոքում են

571
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 15:05
Պրոթեզավորման գերմանական կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը. հաշմանդամություն ունեցող անձինք բողոքում են

Հաշմանդամություն ունեցող և վերջույթների պրոթեզներ կրող անձինք այսօր բողոքի ցույց են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են իրենց պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության, քանի որ, ինչպես նշում են, առաջին դեպքում պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով, իսկ փոփոխությունից հետո հումքը լինելու է չինական:

Պրոթեզավորման գերմանական կենտրոնն արդեն դադարեցրել է իր գործունեությունը:

«20 տարի օգտվում էինք, գոհ էինք, իսկ ժողովուրդն ասում է՝ անփորձ թանը փորձված մածունի հետ մի փոխիր: Լուրեր են հասել, որ մրցույթում շահած ընկերությունը չինական նյութերով է աշխատելու, որին չենք վստահում»,- ասում են հավաքվածները: «Գերմանականով 20 տարի ման կգամ, չինականով՝ մի տարի էլ ման չեմ գա»,- նշում են նրանք:

Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի