Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Համացանցում մեծ տարածում գտած լուսանկարն իրականում կեղծիք է. MGM-ի առյուծը

1668
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 00:45
Համացանցում մեծ տարածում գտած լուսանկարն իրականում կեղծիք է. MGM-ի առյուծը

Առյուծին որպես Goldwin ընկերության տարբերանշան մտահղացել է Հովարդ Դիտցը 1961 թվականին: Դեռ մինչև ընկերության՝ Metro Pictures-ի և Լուիս Մեյերի ընկերությունների հետ միավորվելն ու MGM ընդհանուր անունն ստանալը, տարբերանշանը մարմնավորել են 7 տարբեր առյուծներ: Բայց նրանից և ոչ մեկին չեն կապկպել կադրն ստանալու համար, ինչպես այդ մասին պնդում է 2015-ից համացանցում պտտվող լուսանկարը:

MGM-ի տարբերանշանը
MGM-ի տարբերանշանը
Իրականում այս լուսանկարում պատկերված է Սամսոն անունով առյուծը իսրայելական կենդանաբանական այգուց: 2015 թվականին նրա մոտ հայտնաբերվել են լուրջ նյարդային խանգարումներ, և անասնաբույժը նշանակել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա: Հենց այդ հետազոտության լուսանկարն էլ պտտվում է համացանցում:
Իսկ հետազոտության տվյալների հիման վրա անասնաբույժը նովատորյան վիրահատություն է իրականացրել առյուծի գլխուղեղում՝ վերադարձնելով նրա առողջությունը: