Նորվեգիայում առաջին անգամ շախմատի արաբական խաղաքար է հայտնաբերվել
Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտման ինստիտուտի հնագետները Թյոնսբերգ քաղաքում 13-րդ դարի տներից մեկում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերել են շախմատային ոչ մեծ խաղաքար: Մասնագետներին առավել շատ զարմացրել է այն հանգամանքը, որ խաղաքարն ունեցել է արաբական բնորոշ նկարներ: Հնագետ Լարս Հոգեսթենի խոսքերով, այն ունի աբստրակտ ձև, պատրաստված է մահմեդական ավանդույթների համաձայն, ըստ որոնց՝ անթույլատրելի է մարդկային դիեմքի պատկերումը: Գտածոն պատրաստված է եղջերուի եղջյուրից, ունի գլանաձև տեսք և քիթ հիշեցնող ելուստ: Խաղաքարի բարձրությունը 30 մմ է, տրամագիծը՝ 26 մմ: Զարդարված է գծային ու կետային շրջաններով: Ամենայն հավանականությամբ՝ այն շախմատային ձի է: Նշենք, որ շախմատն արաբական աշխարհում տարածում է գտել 7-րդ դարում Պարսկաստանը գրավելուց հետո: Ավելի ուշ մավրերն այս խաղը տարել են Իսպանիա, ինչից հետո դրա մասին իմացել են նաև Սկանդինավիայում: |
Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցն ու Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում (տեսանյութ)
135725.03.2024, 17:48Starship-ն առաջին անգամ ուղեծիր է հասել, բայց չի կարողացել վայրէջք կատարել օվկիանոսի վրա
594814.03.2024, 20:27Կրկին հետաձգվել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը
176310.03.2024, 18:00iPhone-ի մոդելներ, որոնք Apple-ը չի թարմացնի 2024 թվականին
59727.02.2024, 23:36Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում (լուսանկար, տեսանյութ)
24126.02.2024, 20:36«Հայաստանում գտնվել է ծովային ոզնու՝ լավ պահպանված բրածո». Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
131421.02.2024, 01:06