Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բրյուսովի ռեկտորը կրճատումներ է անում. Հերթը հասավ Կարեն Ավագյանի եղբորը. «Հրապարակ»

409
Երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ., 10:15
Բրյուսովի ռեկտորը կրճատումներ է անում. Հերթը հասավ Կարեն Ավագյանի եղբորը. «Հրապարակ»

«Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր, ԿԳՆ նախկին փոխնախարար Կարինե Հարությունյանը կրճատումներ, կառուցվածքային փոփոխություններ է անում։ Ոչ միայն ամբիոններ են միավորվել, նորերն ստեղծվել, այլև ռեկտորը մտադիր է լուծարել հեռակա ուսուցման բաժինը, ֆինանսատնտեսական և գիտության գծով պրոռեկտորների հաստիքները։

Հենց այդ պատճառով ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրը՝ Արթուր Ավագյանը, դառնում է կրթության տեսչական մարմնի պետի տեղակալ, ինչը նախօրեին հաստատեց տեսչապետ Ալեքսանդր Շագաֆյանը։

Հիշեցնենք, որ Ավագյանի եղբայրը հայ հանրությանը հայտնի է մի ավտովթարի պատմությունից, որի արդյունքում լուրջ վնասվածքներ ստացած երիտասարդը տարիներ շարունակ բողոքում էր, որ անգամ իր բուժման ծախսերը չեն հոգացել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: