Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Apple-ը 4 նոր iPhone է մշակում

2268
Շաբաթ, 27 հունվարի, 2018 թ., 22:20
Apple-ը 4 նոր iPhone է մշակում

Apple ընկերությունը iPhone-ի 4 նոր տարբերակ է մշակում: Այս մասին գրում է DigiTimes-ը:

Ընդ որում, առաջատար վերլուծաբանները նշում են, որ արտադրության կհանվեն միայն 2 տարբերակները: Նրանց խոսքով՝ կորպորացիայի ինժեներներն առաջարկել են LCD էկրանով, 5,7—,5,8 և 6—6,1 դյույմ տրամագծով սարքեր մշակել:

Իսկ ինչ վերաբերում է OLED-տարբերակին, դրա տրամագիծը կլինի 6—6,1 մինչև 6,4—6,5 դյույմ:

Այժմ, ինչպես ենթադրում են վերլուծաբաններն, ընկերությունը կանգ է առել 2-րդ տարբերակի վրա:

Ինչպես նաև ակնկալվում է, որ բոլոր նոր սմարթֆոնները հագեցած կլինեն անլար լիցքավորման տեխնոլոգիայով և 3D-տեսախցիկով:

Նոր սմարթֆոնների ներկայացման հստակ ամսաթիվը չի նշվում: