Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Արմավիրի մարզպետարանը կրկին փորձում է ծնողների գրպանը մտնել». Լենա Նազարյան

367
Շաբաթ, 27 հունվարի, 2018 թ., 12:20
«Արմավիրի մարզպետարանը կրկին փորձում է ծնողների գրպանը մտնել». Լենա Նազարյան

Արմավիրի մարզպետարանում՝ դեռ չգիտեմ ում գլխում, պարբերաբար աշակերտներին համազգեստավորելու միտք է հղանում: Մի անգամ 2007թ.-ին ծնողները մոտ 15.000 դրամով գնեցին համազգեստ, որը երեխաներն այդպես էլ չկրեցին. ոչ մեկ հետևողական չեղավ: Հիմա նորից, հիշել են. Մեծամորի դպրոցներից մեկում ծնողական ժողով է եղել ու ծնողներին հայտնել են այս «փայլուն» գաղափարի մասին: Մամուլում դեռ այն ժամանակ հրապարակվեց, որ համազգեստները կարվել են մազպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի եղբոր արտադրամասում: ԿԳ նախարարին մանրամասն կտեղեկացնեմ այս իզուր նախաձեռնության մասին: Իսկ մարզպետարանի շահագրգիռ անձանց առաջարկում եմ հարժարվել նման անօրինական մտահղացումներից ու ծնողների գրպանը չմտնել: Մի արեք, ամեն ինչ կիմանամ: