Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

««Չարորակ նորագոյացություն ունեցող հիվանդները պետպատվերի շրջանակում չեն կարողանում բուժվել իրենց ընտրած բուժհաստատությունում». Մարինա Խաչատրյանը՝ նախարարին

436
Ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ., 17:20
««Չարորակ նորագոյացություն ունեցող հիվանդները պետպատվերի շրջանակում չեն կարողանում բուժվել իրենց ընտրած բուժհաստատությունում». Մարինա Խաչատրյանը՝ նախարարին

«Ըստ հիվանդների պնդումների՝ չարորակ նորագոյացությունների բուժման համար, նրանց հնարավորություն չի ընձեռվում պետական պատվերի շրջանակներում վիրահատական բուժում ստանալ իրենց կողմից ընտրված բուժական հաստատությունում, իրենց ընտրած բժշկի կողմից, այն պարագայում, երբ ունեն հաշմանդամության կարգ, այս մասին տեղեկանում ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության կայք-էջից:

«Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն այս խնդրի կապակցությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, խնդրելով չգործող ճանաչել 2015 թվականի ՀՀ առողջապահության նախարարի N 49-Ն հրամանը, որի համաձայն ոչ բոլոր բուժհաստատություններն ունեն իրավունք (լիցենզիա) պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն տրամադրելու չարորակ նորագոյացությունների բուժման հարցում: Սույն հրամանը խախտում է քաղաքացիների իրավունքները, հակասում օրենքներին, որոնք ավելի գերակա են, որում սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը, որտեղ ներառված են նաև հաշմանդամության կարգ ունեցող անձինք»,- նշված է տեքստում: