Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սյունիքի մարզում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են որսացել

1887
Ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ., 14:05
Սյունիքի մարզում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են որսացել

Հունվարի 24-ին, ժամը 9։30-ին ՀՀ ԲՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամասի տեսուչ Ա․ Ստեփանյանն ահազանգել է տնօրինությանը, որ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում կրակոցի ձայն է լսվում։ Տնօրենի հանձնարարությամբ այդ տարածք են մեկնել վեց աշխատակիցներ։ Տեղյակ է պահվել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի մարզային կառույցին։ Տարածքը սանրելուց հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցները ժամը 12։00-ին հայտնաբերել են սպանված մեկ բեզոարյան այծ, որին չէին հասցրել մորթազերծել։ Որսագողին հայտնաբերելու ջանքերն արդյունք չեն տվել։ Կատարվածի մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին, հայտնում է Բնապահպանության նախարարությունը:

Նշենք, որ բեզոարյան այծի որսի դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը 3.000.000 դրամ է: