L’Oreal-ն արհեստական մաշկ է աճեցնում չինական շուկայի պահանջները բավարարելու համար
Կոսմետիկ միջոցների արդյունաբերությունը շատ հեռուն է հասել, և նոր միջոցների փորձարկման համար այժմ կիրառում են արհեստականորեն աճեցված մարդկային մաշկ: Բայց, ինչպես հայտնի է, տարբեր ազգերի ներկայացուցիչների մաշկը կարող է խստ տարբերվել իր կազմությամբ: Ուստի կոսմետիկ արդյունաբերության հսկաներից մեկը՝ L’Oréal-ն, ասիական շուկայում աշխատելու համար աճեցնում է արհեստական մաշկի նոր տեսակ: Bloomberg-ի փոխանցմամբ՝ իր լաբորատորիայի տարածքում ընկերությունը փորձարկումներ է անց կացնում մարդկային մաշկի բջիջների կիրառմամբ, որպեսզի գտնի Չինաստանի միջին վիճակագրական բնակչի համար ամենաիդեալական կոսմետիկ միջոցը: Հարկ է նշել, որ ֆրանսիական այս ընկերությունն առաջին էր աշխարհում, որ սկսեց կիրառել արհեստականորեն աճեցված մաշկ՝ փորձարկումների համար: Իսկ չինական շուկան ընկերության համար շատ հեռանկարային է համարվում: Նշենք, որ գիտնականների կարծիքով՝ տարբեր ռասաների ներկայացուցիչների մաշկը տարբեր կերպ է անդրադառնում գրգռիչ նյութերին: Օրինակ, ուլտրամանուշակագույնի ազդեցության տակ եվրոպոիդ ռասայի ներկայացուցչի մաշկին հայտնվում են կնճիռներ, այնինչ միևնույն պայմաններում ասիացու մաշկն սկսում է արտադրել պիգմենտներ ծերության դեմ: Բացի այդ, տարբեր է լինում մաշկի փոխազդեցությունը տարատեսակ կոսմետիկ միջոցների հանդեպ: |
Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցն ու Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում (տեսանյութ)
298425.03.2024, 17:48Starship-ն առաջին անգամ ուղեծիր է հասել, բայց չի կարողացել վայրէջք կատարել օվկիանոսի վրա
878514.03.2024, 20:27Կրկին հետաձգվել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը
179210.03.2024, 18:00iPhone-ի մոդելներ, որոնք Apple-ը չի թարմացնի 2024 թվականին
65527.02.2024, 23:36Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում (լուսանկար, տեսանյութ)
26426.02.2024, 20:36«Հայաստանում գտնվել է ծովային ոզնու՝ լավ պահպանված բրածո». Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
163921.02.2024, 01:06