Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Քրդական ազգային կոնգրեսը կոչ է արել միջազգային հանրությանն՝ «աչք չփակել Աֆրինի հարձակումների վրա». Կ. Հովհաննիսյան

248
Կիրակի, 21 հունվարի, 2018 թ., 13:25
Քրդական ազգային կոնգրեսը կոչ է արել միջազգային հանրությանն՝ «աչք չփակել Աֆրինի հարձակումների վրա». Կ. Հովհաննիսյան

Քրդական ազգային կոնգրեսը (KNK), քրդական քաղաքական և հասարակական կազմակերպությունների անունից կոչ է արել Միացյալ ազգերի կազմակերպությանը, ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն և միջազգային ուժերին, որպեսզի «աչք չփակեն Աֆրինի հարձակումների վրա»: Հայտարարություն է տարածել նաև PKK-ն: «Այսօր դիմադրության օր է: Աջակցեք Աֆրինին ամեն կերպ: Մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք կկանգնենք և հաջողության կհասնենք»: KNK-ը Թուրքիային նկարագրում է որպես «մեր ժողովրդի հիմնական թշնամին»: «Թուրքիան դեմ է քրդերի բոլոր շահերին, դեմ է Ռոժավային, դեմ է Ռոժհալաթին, դեմ է Բաշուրին, դեմ է Բակուրին, նա ​​վարում է ձուլման, ժխտման, ոչնչացման և ցեղասպանության քաղաքականություն: Ռոժհալթի, Իրաքյան Քրդստանի, Բաշուրիի Քրդիստանի տարածաշրջանի, Ռոժավայի և Բակուրի քրդական տարածքներից այնպես է վախենում, որ սկսել է զենք օգտագործել քաղաքացիական բնակաչության դեմ»,- ասված է հայտարարության մեջ: KNK-ը քրդերին կոչ է արել համախմբվել քրդերի Աֆրինը պաշտպանելու համար. «Պետք է պաշտպանենք Աֆրինին թշնամու հարձակումներից միասնության և բացառապես միասնության շնորհիվ, ինչպես մենք արեցինք Քոբանիում»: Կոնգրեսը, որը սերտ կապեր ունի PKK-ի ու նրա կալանավորված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, կոչ է արել երիտասարդներին միանալ Աֆրինում քրդական ուժերին: