Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Թանկացումների հարցով երեքշաբթի կանցկացվեն խորհրդարանական լսումներ

269
Կիրակի, 21 հունվարի, 2018 թ., 16:10
Թանկացումների հարցով երեքշաբթի կանցկացվեն խորհրդարանական լսումներ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին գնաճը մեղմելու, պատճառներն ուսումնասիրելու հարցով խորհրդակցություն էր հրավիրել՝ տալով հանձնարարականներ:

Հունվարի 19-ին ընդդիմադիր «Ելք»-ն ընդդեմ թանկացումների բողոքի երթ էր անցկացրել՝ հայտարարելով, թե խորհրդարանական լսումներ անցկացնելն անիմաստ է. խնդրի լուծումը Հարկային օրենսգրքում հրատապ փոփոխություններ կատարելն է: