Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բավրայի անցակետում Փոստանջյանին թույլ չեն տվել անցնել սահմանը (տեսանյութ)

446
Կիրակի, 21 հունվարի, 2018 թ., 12:05
Բավրայի անցակետում Փոստանջյանին թույլ չեն տվել անցնել սահմանը (տեսանյութ)

Համահայկական ընդվզման իրազեկման շրջանակներում Զարուհի Փոստանջյանն ու նրա թիմը Հայաստան-Վրաստան սահմանին են. Բավրայի անցակետում նրանց թույլ չեն տվել անցնել սահմանը՝ պատճառաբանելով «օրենսդրությամբ նախատեսված պայմաններով», որն այդպես էլ հասկանալի չի դարձել «Երկիր ծիրանի»-ին: «Ասում եմ՝ խնդրում եմ պարզաբանում տրամադրեք՝ դուք ինձ կասկածում եք հանցագործության համար, կամ ես վարակակիր եմ, կամ արգելված իրեր եմ տանում, ո՞րն է պատճառը: Որևիցե պատճառաբանություն չեն տրամադրում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: «Մենք վերադառնում ենք Գյումրի ու իրազեկման ակցիան կշարունակենք Շիրակի մարզում»,- հավելել է նա: