Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ովքեր են «ցեխ շպրտել» «Սուպեր Մամա 2»-ի վրա. ներկայացնում է Հայկ Մարությանը

728
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 19:10
Ովքեր են «ցեխ շպրտել» «Սուպեր Մամա 2»-ի վրա. ներկայացնում է Հայկ Մարությանը

Վերջապես համացանցը գրեթե մաքրեցինք «Սուպեր Մամա 2» ֆիլմի ապօրինի տարածումից և ժամանակ ունեմ անրադառնալու այդ օրերին: 2-3 հոգի՝ օգտվելով մեր խառը վիճակից, փորձեցին վիրավորելով ցեխ շպրտել (այլ ոչ թե քննադատել, հենց ցեխ շպրտել) մեր ֆիլմի և ստեղծագործական անձնակազմի վրա (հպարտությամբ նշեմ, որ աշխատել եմ Հայստանի լավագույն կինոմասնագետների հետ): Ճիշտ է ժողովուրդը միանգամից արժանի պատասխան տվեց և տեղը դրեց դրանց, բայց քանի որ ես և մարդկանց 99% չենք ճանաչում իրանց, ընկերներիս խնդրեցի ուսումնասիրել, թե ովքեր են դրանք և ինչով են զբաղված :) Ուզում եմ հանրությանը ներկայացնել հետազոտությունների արդյունքները :) Այդ 2-3 հոգին իրենց կյանքում ոչ մի բանի չհասած լուզերներ են և իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ: Ասեմ ավելին, իրենք իրենց ժողովրդից մշտապես բարձր են դասում: Բնականաբար, սրանք ատում են յուրաքանչյուր անկախ մարդու հաջողված աշխատանքը: Եվ միայն այն միտքը, որ մարդկանց մեծամասնությանը դուր է եկել մեր ֆիլմը՝ իրենց արդեն սպանում է: Միայն այն միտքը, որ 300.000-ից ավել հանդիսատես (նոր բացարձակ ռեկորդ) եկել է կինոթատրոններ և ուրախացել է՝ իրենց սպանում է, այն միտքը որ տասնյակ քաղաքներում և գյուղերում մարդիկ մեր սարքած ժամանակավոր կինոթատրոններում եկել դիտել և լիաթոք ուրախացել են՝ իրենց սպանում է: Այն որ բոլոր ցուցադրությունների վերջում դահլիճներում միշտ բուռն ծափահարություններ էին հնչում՝ այդ միտքը իրենց սպանում է: Այն որ սահմանամերձ գյուղերում մարդկանց հիշել են (անկեղծ, այլ ոչ ընտրություններից առաջ), հարգել են, ազատ ցուցադրել են ֆիլմը, և մարդիկ մի փոքր էլ հաճույք են ստացել կյանքից՝ այդ միտքն իրենց սպանում է: Եվ ընդհանրապես, երբ հայ ժողովուրդը ուղղակի ուրախ է , այդ միտքը իրենց սպանում է: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ես խոստանում եմ, որ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ավելի եռանդով և ավելի ինտենսիվ, քանի որ մեզ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել մեր հայ ժողովուրդի ուրախությունն ու ժպիտը: Հայեեեր առաաաաջ !!!!!!!