Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Կարապետյան - Սենեկալ զույգը 19-րդն է

496
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 18:30
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Կարապետյան - Սենեկալ զույգը 19-րդն է

Մոսկվայում ավարտին է մոտենում գեղասահքի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր սառույց էին դուրս եկել պարային զույգերն՝ ազատ պարով։ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրու Սենեկալ զույգը երկու ծրագրերի արդյունքում 19-րդ հորիզոնականում է։ Նշենք, որ պարային զույգերի պայքարում Եվրոպայի չեմպիոն հռչակվեցին Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիս - Գիյոմ Սիզերոն զույգը։ Երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովա-Դմիտրի Սոլովյով զույգն, իսկ լավագույն եռյակը եզրափակում են նրանց հայրենակիցներ Ալեքսանդրա Ստեպանովա - Իվան Բուկին զույգը։