Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բարսելոնա»-ն հերքել է տարածված լուրերը

312
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 17:50
«Բարսելոնա»-ն հերքել է տարածված լուրերը

Կատալոնական «Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով ԶԼՄ-ներում այսօր տարածված լուրերն այն մասին, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը պայմանավորվածության է հասել ակումբի հետ։

««Բարսելոնա»-ն հերքում է ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, որ մեր ակումբը պայմանավորվածություն ունի Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ» - նշված է ակումբի հայտարարության մեջ: