Արդեն 4 օր է՝ պոչամբարի թափոնները լցվում են Դեբեդ գետը. ինչ է կատարվում Թեղուտի հանքում
Հունվարի 19-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշել էր հետևյալը․ «Հավաստի տվյալների համաձայն Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբեդը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են կանխել իրավապահ մարմինների ներգրավմամբ»: «Պետական մարմիններն ու «Վալլեքս»-ը դեռ լռում են, և հայտնի չէ, թե ինչ է իրականում կատարվել վերջին օրերին Թեղուտի հանքում կամ ինչ է տեղի ունենում հիմա։ Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն, խնդիրներն այնքան լուրջ են, որ արդեն մի քանի օր է կանգնեցվել է հանքավայրի շահագործումը», այս մասին հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06