Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Facebook-ը կորոշի նորությունների աղբյուրների հուսալիությունը». Ցուկերբերգ

867
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 15:30
«Facebook-ը կորոշի նորությունների աղբյուրների հուսալիությունը». Ցուկերբերգ

Facebook սոցցանցն օգտատերերին կհարցնի, թե նորությունների որ ռեսուրսին են ավելի շատ վստահում, հայտնում է BBC-ն:

Շուտով օգտատերերի նորությունների ժապավենում հաղորդագրություններ կհայտնվեն տեղեկատվության հուսալի աղբյուրներից: Այս մասին ասվում է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարության մեջ:

«Ժամանակակից աշխարհում շատ են կենտրոնանում սենսացիաների, ապատեղեկատվության և տեսակետների բևեռացման վրա»,- գրել է Ցուկերբերգն, ում կարողությունն ըստ Forbes-ի գերազանցում է 73 միլիարդ դոլարը:

Նշվում է, որ հարցման ընթացքում Facebook-ն օգտատերերից կհետաքրքրվի, թե նորությունների որ աղբյուրին են ծանոթ և որքանով են դրան վստահում: