«Տեղումները չափազանց քիչ էին, և եթե տեղումնառատ տարիներին դիմեցին Սևանի ջրերին, մտավախություն ունեմ, որ հիմա էլ կփորձեն». Էվելինա Ղուկասյան
Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց Սևանա լիճ չենք ունենա. ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի մասնագետների մտահոգություններ է ներկայացնում «ԷկոԼուր»-ը: 2017-ին Սևանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որ լրացուցիչ ջրբացթողումները չեն հանգեցնի բացասական հաշվեկշռի, Սևանա լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ: Վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: Բացի 2017 թ-ից բացասական հաշվեկշիռ է գրանցվել նաև 2012 և 2014 թվականներին: «Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել: Անգամ սանտիմետրերով իջեցումը չպետք է դառնա նորմա, դա պետք է լինի արտառոց դեպքերի համար: Եթե մի քանի տարի այդպես կրկնվի, մենք կունենանք և ջրի որակի վատացում, և ձկան պաշարների նվազում: Հիմա ափերի լվացում է գնացել, ավելացել են ափերից լվացված օրգանական, կենսածին նյութերը: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա»,- ասել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «Ինձ մտահոգում է այն փաստը, որ այս տարի տեղումները չափազանց քիչ էին, և եթե տեղումնառատ տարիներին դիմեցին Սևանի ջրերին, ես մտավախություն ունեմ, որ հիմա էլ կփորձեն, իսկ դա նշանակում է մակարդակի նոր իջեցում: Սևանա լճի մակարդակի յուրաքանչյուր սանտիմետրի իջեցումը 12.5 միլիոն խմ ջուր է: Պետք է պայքարել այդ ջրային պաշարները պահպանելու համար: Այս տեմպերով որ սկսենք ծախսել Սևանի ջուրը, մի քանի տարի հետո Սևան չենք ունենա»,- նշել է ՀՀ ԳԱԱ-ի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: 2018-ի հունվարի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.42 սմ, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի մակարդակը 2017-ի իր ամենաբարձր նիշից՝ 1900.91 սմ-ից, մինչ օրս իջել է 49 սմ-ով: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30