Արտակարգ իրավիճակ Վրաստանում. 5 տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ 3-րդ օրն է՝ գտնվում են անօգնական վիճակում
Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ արդեն 3 օր է Վրաստանում հայտնվել են անօգնական վիճակում։ «400-500 մեքենա շուրջ 3 օր է, արգելափակված է Թբիլիսիից մոտ 40 մետր հեռավորության վրա: Ճանապարհը փակ է անհայտ պատճառներով: Արգելափակման մեջ գտնվող հայ վարորդները տեղեկացնում են, որ ճանապարհի փակման պատճառ է նշվել նախ վթարը, այնուհետև՝ ձյունը, սակայն իրական պատճառներն այդպես էլ հայտնի չեն»,- Shamshyan.com-ի հետ զրույցում ահազանգել են նրանք: Արգելափակաման մեջ գտնվող վարորդները վստահեցնում են, որ վիճակը սարսափելի է. հյուրանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մնացել են առանց հացի և ջրի: Արգելափակման մեջ գտնվող մեքենաներում բազմաթիվ երեխաներ կան, նրանցից շատերը հիվանդացել են: Հիվանդ երեխաներին բուժօգնություն ցուցաբերելու համար երեկ տարածք է կանչվել նաև շտապօգնության մեքենա: Մի քանի երեխա հոսպիտալացվել է: Տիրող վիճակի նկատմամբ, ըստ վարորդների, պատկան մարմինները բացարձակ անտարբերություն են ցուցաբերում, տեղում աշխատող ոստիկաններն էլ արգելափակման մեջ մնացած մարդկանց նկատմամբ կիրառում են բռի և կոշտ վերաբերմունք: Մանրամասները՝ կայքում: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30