Գեղարքունիքի մարզում 10 օրական երեխա է մահացել. ընտանիքում երկրորդ երեխայի կորուստն է
288
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 11:45
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում երեկ 10 օրական տղա երեխա է մահացել: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանն ասաց, որ դժբախտ դեպքի պատճառները հայտնի չեն. «Երեխան ծնվել է նորմալ, առողջ, բայց 10 օր անց հանկարծամահ է եղել»,- ասաց գյուղապետը: «Ոչ մի ցրտահարություն, ոչ մի բարձիթողի վիճակ, տունը միշտ տաք է, ընտանիքն էլ ապրում է սոցիալապես բարվոք պայմաններում, հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում, շատ նորմալ ընտանիք են»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ բժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացել: Վրեժ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի էլ հանկարծամահ էր եղել ընտանիքի 1 տարեկան երեխան. «Ցավալի է: Հիմա միայն մեկ երեխա ունեն»: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30