Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ֆրանսիացի հայտնի ռեփերի մշակած՝ Հայկոյի ու Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը՝ համացանցի հիթ

540
Ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ., 21:30
Ֆրանսիացի հայտնի ռեփերի մշակած՝ Հայկոյի ու Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը՝ համացանցի հիթ

Համացանցում հիթ է դարձել ֆրանսիացի հայտնի ռեփեր Մետր Գիմսի (Maître Gims) ներկայացրած՝ Սուպեր Սաքոյի ու Հայկոյի հետ համատեղ «Մի գնա» երգի տեսահոլովակը:

Նշենք, որ երկու օրում այն մոտ կես միլիոն դիտում է ունեցել:

«Մի գնա». Մետր Գիմս, Սուպեր Սաքո, Հայկո

Ինչպես հայտնի է, Սուպեր Սաքոյի ու Հայկոյի զուգերգը լայն տարածում էր գտել ՀՀ-ում ու Սփյուռքում, այն կատարում էին տարբեր ազգերի ներկայացուցիչները: Տեսնելով նաև ֆրանսիացի ռեփերի մասնակցությունն՝ օգտատերերը կատակում են, թե «բացակայում է միայն Մադոննայի կատարումը»: