Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Գեղասահք. Ռուսաստանը ներկայացնող զույգերը զբաղեցրին ողջ պատվո հարթակը

467
Ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ., 00:00
Գեղասահք. Ռուսաստանը ներկայացնող զույգերը զբաղեցրին ողջ պատվո հարթակը

Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց սպորտային զույգերի պայքարը։ Ռուսաստանը ներկայացնող 3 զույգերը զբաղեցրին ողջ պատվո հարթակը՝ դուրս մղելով Ֆրանսիան ներկայացնող Վանեսա Ջեյմս-Մորգան Սիպրե զույգին, որը 1-ինն էր կարճ ծրագրից հետո։ Եվրոպայի 2018 թվականի չեմպիոն հռչակվեց Եվգենիա Տարասովա-Վլադիմիր Մոռոզով զույգը, որը կարճ ծրագրից հետո 5-րդն էր։ Երկրորդ հորիզոնականում է Կսենիա Ստոլբովա - Ֆյոդոր Կլիմով զույգը, որը կարճ ծրագրից հետո 3-րդն էր։ Իսկ լավագույն եռյակը եզրափակեց Նատալիա Զաբիակո - Ալեքսանդր Էնբերտ զույգը, որը կարճ ծրագրից հետո 2-րդն էր։

Եվգենիա Տարասովա-Վլադիմիր Մոռոզով
Կսենիա Ստոլբովա - Ֆյոդոր Կլիմով
Նատալիա Զաբիակո - Ալեքսանդր Էնբերտ
Վանեսա Ջեյմս-Մորգան Սիպրե

Արդյունքները
Արդյունքները