Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ես որևէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին». ինչ է ասել Արմեն Սարգսյանն՝ 8 տարի առաջ

334
Հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ., 23:20
«Ես որևէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին». ինչ է ասել Արմեն Սարգսյանն՝ 8 տարի առաջ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի՝ իշխող կուսակցության թեկնածուի հարցը, որի անունը կհրապարակվի վաղը: ՀՀԿ խոսնակը նշել էր, որ որևէ անակնկալ չկա՝ ընդգծելով, որ առաջադրելու են մի անձի, որի թեկնածությունը շատերը հավանական են համարել:

Հիշեցնենք՝ վերջին օրերին որպես ՀՀ ապագա նախագահի ամենահավանական թեկնածու, մամուլում քննարկվում է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Սարգսյանի՝ 8 տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից մի հատված:

«Ես որևէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն՝ օգտակար լինելու հայրենիքին: Հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով իշխանության մեջ կամ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ և միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն հիմնական խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ...»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ խոսելով ՀՀ ապագա նախագահի իր պատկերացումների մասին, Սերժ Սարգսյանն ասել էր. «Նա պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել...»:

Տեղեկացնենք, որ ՀՀ 4-րդ նախագահը խորհրդարանական համակարգում ունենալու է պետության գլխի ներկայացուցչական գործառույթ: