Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սիրիայի կառավարությունը նախազգուշացրել է Թուրքիային». Կարեն Հովհաննիսյան

215
Հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ., 20:20
«Սիրիայի կառավարությունը նախազգուշացրել է Թուրքիային». Կարեն Հովհաննիսյան

Սիրիայի կառավարությունը նախազգուշացրել է Թուրքիային, որ եթե Թուրքիան փորձի ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանում, ապա սիրիական հակաօդային պաշտպանությունն ի զորու է պաշտպանել սեփական տարածքը Թուրքիայի ագրեսիայից:
«Մենք զգուշացնում ենք Թուրքիայի իշխանությանը, որ եթե Սիրիայի սահմանը խախտեն, ապա դա կդիտարկվի որպես ագրեսիա Սիրիայի դեմ, Սիրիայի տարածքային ամբողջության դեմ գործողություն և կտրվի հուժկու հակահարված»,- հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆաիսալ Մեքդադը: