Ջիգարխանյանի նախկին կինը ցանկանում է չեղարկել դերասանի հետ ամուսնալուծությունը
Անցած տարվա նոյեմբերին Կունցևի դատարանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին և նրա կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային ամուսնալուծելու մասին որոշում էր ընդունել: Ամուսնալուծությունից հետո Վիտալինան հայտարարել էր, որ դերասանի հետ հաշտվելու մտադրություն չունի և որ նոր կյանք է սկսում: Սակայն այժմ, ինչպես գրում է Life-ը, հայտնի է դարձել, որ արտիստի նախկին կինը բողոքարկել է և մտադիր է հասնել ամուսնալուծության չեղարկմանը: Այս մասին Արմեն Ջիգարխանյանին հայտնել է «Թող խոսեն» հեռուստաշոուի հաղորդավար Դմիտրի Բորիսովը: Ջիգարխանյանը հայտարարել է, որ չի հասկանում նրա այդ մտադրությունը: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են բարձր ճնշման պատճառով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ջիգարխանյանը մտադիր էր հանդիպել նախկին կնոջ ներկայացուցիչների հետ: |
«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
147Երեկ, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
127Երեկ, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
137Երեկ, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
164Երեկ, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
14220.04.2024, 23:24Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
41520.04.2024, 00:24