Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է

238
Հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ., 16:15
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիս–Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Նշվում է, որ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: