Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ղազախստանում ավտոբուսն այրվել է ուղևորների միջև ծագած վիճաբանության պատճառով. ԶԼՄ-ներ

778
Հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ., 16:00
Ղազախստանում ավտոբուսն այրվել է ուղևորների միջև ծագած վիճաբանության պատճառով. ԶԼՄ-ներ

Ղազախստանի Ակտույբինսկի շրջանում ավտոբուսը կարող էր այրվել ուղևորների միջև ծագած վիճաբանության պատճառով, հաղորդում է RenTv-ն:

Ողբերգության ականտեսներից մեկի խոսքով՝ երբ Ikarus-ի մի քանի ուղևորներ տաքացել են զոդման լամպի միջոցով,

վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բենզինով լի շիշ է շպրտել, որն էլ հայտնվել է լամպի վրա:

Նշվում է, որ ավտոբուսն այնքան արագ է այրվել, որ ուղևորները հնարավորություն չեն ունեցել փրկվելու: Դեպքի հետևանքով 52 մարդ է զոհվել: 5 մարդու հաջողվել է դուրս պրծնել կրակից, այդ թվում՝ վարորդներին: Նրանք Ղազախստանի քաղաքացիներ են: Հայտնի է նաև, որ ավտոբուսը Ուզբեկստանից աշխատավորների էր տեղափոխում դեպի Ռուսաստան: