Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի բրիտանական տարբերակի մասնակիցները պատասխանել են Հայոց ցեղասպանության մասին հարցին

1954
Հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ., 14:45
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի բրիտանական տարբերակի մասնակիցները պատասխանել են Հայոց ցեղասպանության մասին հարցին

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստախաղի բրիտանական տարբերակը («Who Wants to Be a Millionaire?»)

Հայոց ցեղասպանության մասին հարց է պատրաստել խաղի մասնակիցների համար:

Այդ ծրագրի վերջին թողարկումներից մեկում մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. «Ո՞ր բարբարոսությունների հիման վրա է նկարահանվել Քրիսթիան Բեյլի «Խոստումը» ֆիլմը, որին ներկա են գտնվել Քիմ և Քլոե Քարդաշյաններն ու Շերը»:

Որպես տարբերակներ առաջարկվել են՝ «Հայոց ցեղասպանություն», «Չեռնոբիլի ողբերգություն», «Բհոպալի աղետ» և «Իռլանդիայի մեծ սով»:

Հեռուստախաղի մասնակիցները ճիշտ են պատասխանել հարցին՝ ընտրելով Հայոց ցեղասպանության տարբերակը: