Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սանչես-Մխիթարյան փոխանակումը կարող է նաև չկայանալ»․ Վենգեր

244
Հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ., 14:15
«Սանչես-Մխիթարյան փոխանակումը կարող է նաև չկայանալ»․ Վենգեր

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբ տեղափոխվելու շուրջ։

«Սանչես-Մխիթարյան փոխանակում է լինելու։ Հավանաբար՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց այն կարող է նաև չկայանալ: Սա տրանսֆերային շուկա է։ Ոչ մի երաշխիք չկա։

Ինձ դուր է գալիս Մխիթարյանն, այս պատճառով աշխատավարձը խնդիր չի դառնա»,- նշել է Վենգերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանն իր գործակալի հետ այս գիշեր մեկնել է Լոնդոն։