Ինչ փուլում է գտնվում Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման ծրագիրը
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երեկ այցելել է Գյումրի՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։ Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018թ. դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ներսը, դուրսը և հարակից տարածքը պետք է ամբողջովին վերանորոգ ավարտուն տեսքի բերված լինեն։ Եկեղեցին, որը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում, կառուցվել է 1860-1873թթ.: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից է: Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Նրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը: Եկեղեցու բավական հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով: Խորհրդային իշխանությունը 1930թ.եկեղեցին առգրավել էր և փակել: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը քանդվեց, իսկ 1937-ին զանգակատունը պայթեցվեց: 1964թ. քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնեց զանգակատունն իր նախկին տեսքով: Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը վերափոխվել էր համերգային դահլիճի, որտեղ հնչում էին Բախի, Մոցարտի և Կոմիտասի գործերը: Եկեղեցու շենքը, որը դիմակայել էր 1926թ. երկրաշարժին, անզոր գտնվեց 1988թ. աղետի դեմ: 90-ական թվականների սկզբին հիմնվեց «Ամենափրկիչ» հիմնադրամը՝ տաճարի, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով: Եկեղեցին վերականգնվեց ՀՀ կառավարության կողմից հատուցված, ինչպես նաև մի շարք բարերարների կողմից նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևեցին 20 տարուց ավելի: 2002-ից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ 2014-ին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել են եկեղեցու խաչերը և տեղադրվել։ Նախկին կառույցից պահպանված ամեն մի քար օգտագործվել է նոր շենքը կառուցելիս: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել՝ ամբողջությամբ պահպանված, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրապնդվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետներն, այս մոնոլիտ կառույցը դեռ կանգուն կմնա մի քանի հարյուրամյակ. հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: |
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
124Երեկ, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
15621.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
13621.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
15420.04.2024, 23:24