«Քննարկել ենք, պատրաստ է, զուտ... այ էդ «զուտերը» նենց արեք՝ չլինի». վարչապետը՝ ԿԳ նախարարին
ԿԳ նախարարը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի համալիր փոփոխությունները՝ պայմանավորված 2014-ից ԵՄ-ի՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ իրականացվող եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով թրեյնինգային ծրագրով: Նախարարը խոսեց իրականացված քննարկումների, խորհրդակցությունների, վերջնական փուլում ձևավորված աշխատանքային խմբի մասին՝ նշելով, որ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է: Նա մանրամասն ու երկար ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները: «Օրենքը քննարկվել է նաև իրավաբանական տեսանկյունից ու այն վիճակում է, որ կարող ենք ներկայացնել ԱԺ քննարկմանը: Մի երկու օր պարզապես խնդրում ենք աշխատանքային իրավաբանական խմբագրումներ կան կառավարության աշխատակազմում՝ զուտ ձևակերպումների մասով»,- ընդհատելով նախարարի ելույթը՝ վարչապետն ասաց. «Այ էդ զուտերը նենց արեք, որ չլինի... Երկար քննարկել ենք, բերել ենք, զուտ, զուտ... Մինչև կառավարության նիստը հնարավոր չի՞ անել»,- ասաց Կարապետյանը: |
««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
116Երեկ, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
121Երեկ, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
198012.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
198712.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
223911.04.2024, 23:24Անհեթեթ իրավիճակներ՝ Մաթեմյանների ընտանիքում. «Հրապարակ»
169510.04.2024, 09:24