Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայտնաբերվել է ցանկացած iPhone «ոչնչացնելու» միջոց

1027
Երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ., 00:05
Հայտնաբերվել է ցանկացած iPhone «ոչնչացնելու» միջոց

iOS-ի օգտատերերը նոր սխալ են հայտնաբերել համակարգում, որը թույլ է տալիս ակնթարթորեն արգելափակել ցանկացած iPhone:

Սարքի խոցելիության մասին հայտնել է EverythingApplePro յութուբյան ալիքի հեղինակը, գրում է Lenta-ն:

Ցանկացած iPhone անջատելու համար բավարար է հատուկ հղումով հաղորդագրություն ուղարկել: Երբ հաղորդագրությունը տեղ հասնի, դրանից հետո սմարթֆոնը կսկսի «կախել» և չի արձագանքի ցանկացած կոճակի սեղմանը:

Եթե հաղորդագրությունն ուղարկվի երկրորդ անգամ, սմարթֆոնը կրկին կանջատվի:

Ընդ որում, հաղորդագրություն ուղարկողի iPhone-ը ևս «կախում է» մի քանի վայրկյան, որից հետո կրկին նորմալ աշխատում է:

Հայտնաբերվել է ցանկացած iPhone «ոչնչացնելու» միջոց